+374 10 58 05 08 | +374 93 77 77 27 | +374 55 98 85 98

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹԻ

նախագիծը ներկայացված է որպես ժամանակակից հանրախանութ և համապատասխանում է առաջնակարգ միջազգային չափանիշներին: Այն գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ ամենաբանուկ և գնումների ու ժամանցի համար հայտնի փողոցների՝ Աբովյան, Արամի, Հյուսիսային պողոտա խաչմերուկներում: Երևանի Կենտրոնական Հանրախանութի նախատեսվող տարածքում գտնվում էր «Մանկական Աշխարհ» (Կենտրոնական Հանրախանութ)-ի շենքը, որը հանդիսանում էր գնումների ու ժամանցի ամենասիրելի վայրը սովետական ժամանակաշրջանում: Այսօր բոլորը կարոտով և սիրով են հիշում «Մանկական Աշխարհ»-ը, որը նաև պատմական հուշարձան է, և նրանք, ովքեր ունեն մանկության հետ կապված հուշեր, փափագում են ներկայումս տեսնել «Մանկական Աշխարհ»-ն իր ողջ հմայքով կանգուն և գործող: Ենթադրվում է, որ հանրախանութը համապատասխանելու է ամենաբարձր միջազգային չափանիշներին՝ ճարտարապետական լուծումների, դիզայնի, մարքեթինգային միջոցառումների և մենեջմենթի տեսանկյունից: Համալիրին կից տեղակայված են բիզնես կենտրոններ, բանկեր, կառավարական շենքեր, միջազգային բրենդային խանութներ (այդ թվում՝ «Burberry», «Ermenegildo Zegna», «Tommy Hilfiger», «Chronograph» և այլն):

Կառույցի ընդհանուր մակերեսն է մոտ 59.000քմ, որի մեջ մասամբ ներառված են նաև A, B, D, E, G մասնաշենքերի ստորգետնյա հատվածներն ու սեփականության սահմաններում հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիները: Ըստ հարկերի մակերեսները բաշխված են հետևյալ կերպ. -3 հարկ - 8120քմ, -2 հարկ - 14681քմ, -1 հարկ - 8219քմ, 1-ին հարկ- 6770քմ, 2-րդ հարկ - 5300քմ, 3-րդ հարկ - 5373քմ, 4-րդ հարկ - 5187քմ, 5- րդ հարկ - 2582քմ, 6-րդ հարկ - 1699քմ, 7-րդ հարկի բաց հարթակ - 1095քմ:

Հանրախանութներն արդեն վաղուց դարձել են քաղաքային կյանքի անբաժան մասը: Այստեղ գալիս են ընտանիքներով ոչ միայն առևտուր անելու, այլ նաև լավ ժամանակ անցկացնելու նպատակով: Փոփոխվելով ժամանակին համընթաց՝ հանրախանութները զարմանալիորեն հարմարեցվել են հաճախորդների պահանջներին համապատասխան:

Ֆունկցիոնալ գոտևորումը

  • -3 հարկում նախատեսվում է ավտոկայանատեղ, ապրանքների պահեստավորման սենյակներ, ժամանակավոր աղբի սենյակներ,
  • -2 հարկում նախատեսվում է դեռահասների համար զվարճանքի և ժամանցի կենտրոն 3500-4000 քմ-ի սահմնաններում, որի մեջ կարող են ներառվել բոուլինգ, ավտոպարկ, սահադաշտ, հրաձգարան, Q-zar, x box, VR games և այլն: Հարկում նախատեսվում է նաև սրճարան: Կենտրոնը շարժասանդուղքներով կկապվի /-3/ հարկի ավտոկայանատեղի և /-1/ հարկի սուպերմարկետի հարկերի հետ:
  • -1 հարկում նախատեսվում է
    • սուպերմարկետ՝ պահեստային մասի հետ, մոտ 1700 քմ-ի սահմնաններում, որն անմիջական կապ պետք է ունենա հանրախանութի հետ, նաև հնարավորություն պետք է ունենա հանրախանութից անկախ շուրջօրյա աշխատանքի:
    • Մարզասրահ, լողավազան, ֆիթնես, սպա կենտրոն՝ 2400-2500 քմ-ի սահմնաններում, որի հիմնական մուտքը լինի հյուսիսային պողոտայի վերգետնյա և ստորգետնյա հատվածներից և կապված լինի հանրախանութի հետ:
    • 250քմ ընդհանուր մակերեսով՝ փոքր խանութներ և հին մասնաշենքի, Արամի փողոցին զուգահեռ նկուղային հարկի 460քմ տարածքում ադմինիստրատիվ գրասենյակներ:
  • 1-ին հարկում նախատեսվում է աքսեսուարների և օծանելիքի բաժիններ, գեղեցկության սրահներ: Մուտքային հանգույցներում տեղեր կհատկացվեն բանկերի մասնաճյուղերի, տարադրամի փոխանակման կետերի և բանկոմատների համար:
  • 2-րդ հարկում նախատեսվում է բաժին՝ տղամարդկանց հագուստի, կոշիկների և պարագաների համար:
  • 3-րդ հարկում նախատեսվում է բաժին՝ կանանց հագուստի, կոշիկների և պարագաների համար:
  • 4-րդ հարկում նախատեսվում է երեխաների բաժին: Աբովյան-Արամի անկյունային մասում՝ երկու հարկանի ռեստորան-կաֆե:
  • 5-րդ հարկում նախատեսվում է ռեստորան կորտ 3 ռեստորաններով՝ 100-200քմ նստատեղերի մակերեսներով, որոնք ամառային սեզոնին կարող են օգտվել նաև բաց հարթակից:
  • 6-րդ հարկում նախատեսվում է բար՝ «Սքայբար» ֆորմատի:
  • 7-րդ հարկում առկա բաց հարթակի վրա նախատեսվում է բարի համար ամառային սրճարան:

Առևտրի նշանակության բոլոր հարկերի կենտրոնական մասերում ձևավորվում է հանրախանութ, իսկ հարկերի եզրային մասերում առևտուրը կազմակերպվում է խանութների սկզբունքով: