Առաքելություն
Մեծ քաղաքի սրտում ստեղծել «Փոքր քաղաք», որտեղ սպառողները հնարավորություն կունենան բավարարելու իրենց զվարճանքի, ազատ ժամանակն արդյունավետ անցկացնելու, անհրաժեշտ գնումներ կատարելու, հյուրանոցային ծառայություններից օգտվելու տարաբնույթ պահանջմունքները:
«Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ
Ընկերությունը հիմնվել է 31.08.2001 թվականին, Արամի 32, ք.Երևան, ՀՀ հասցեում: Ընկերության գլխավոր գրասենյակը` «Սոգլասիե» ՓԲԸ-ն, գտնվում է Մոսկվա քաղաքում, որի նախագահն է Արա Աբրահամյանը: Արա Աբրահամյանը հանդիսանում է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ստացել է պետական պարգևներ Ֆրանսիայի, Արգենտինայի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի կառավարությունների կողմից:
Բոլոր շենքերի -3 և -2 հարկերը ավտոկայանատեղի են, -1,1 և 2 հարկերը՝ հասարակական առևտրային տարածքներ, իսկ բնակելի տարածքները սկսում են 3-րդ հարկից: «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող "A", " G ", "D" շենքերի -1,1 և 2 հարկերը տրված են վարձակալությամբ այնպիսի բրենդերի, ինչպիսիք են՝ «Emporio Armani» (ներկայացված՝ «Armani Jeans», «EA7»), «Armani Junior», «Rosie» (ներկայացված՝ «Red Valentino», «Mmissoni», «Zzegna», «Marc by Marc Jacobs»), NewYorker, «Polo Ralph Lauren», «Massimo Dutti», «Goody's Burger House» և այլն:
Ընկերության մասնավոր սեփականությունն ու նախագծերը
Ընկերության մասնավոր սեփականությունն են հանդիսանում գոյություն ունեցող
- Երևանի Կենտրոնական Հանրախանութի շենքը,
- «A», «B», «G», «D», «E» բնակելի շենքերն իրենց առևտրային տարածքներով,
- նախագծման և կառուցման փուլում գտնվող 5* հյուրանոցային համալիրը և ապարտհոթելը,
- անմիջապես Հյուսիսային պողոտայով անցնող երկհարկանի ավտոկայանատեղին, որն ապահովում է մարդկային հոսք դեպի «Արա Սիթի» բազմաֆունկցիոնալ համալիր:
«Արա Սիթի» բազմաֆունկցիոնալ համալիրը ներառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնական հատվածում բնակելի, առևտրային, գրասենյակային, հյուրանոցային շենքեր և շինություններ (ընդհանուր տարածքները կազմում են մոտ 2,3 հա հողատարածքի վրա 140,000 քմ):
Կոմլեքսը ներառում է նաև առևտրային տարածքներ, ավտոկայանատեղի, կենտրոնացված ինժեներական համակարգերի համար նախատեսված տարածքներ, առանձին կաթսայատուն, էլ. ենթակայան, պահեստներ և այլ տեխնիկական հատվածներ: